Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ․ նրանք աջակցություն են ստացել բնակարանի, կրթական եւ առողջապահական հարցերով
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    63%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    72%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41888
  • Դոլար = 388.163

Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ․ նրանք աջակցություն են ստացել բնակարանի, կրթական եւ առողջապահական հարցերով

Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ․ նրանք աջակցություն են ստացել բնակարանի, կրթական եւ առողջապահական հարցերով

Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ-ն։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 22-ին քննարկվել է 2020-ի կատարողականի վերաբերյալ Կառավարության զեկույցը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Covid-19 համավարակն ու պատերազմն ամբողջովին փոխել են կառույցի բնականոն աշխատանքը, եւ որոշ ծրագրեր չեն իրականացվել ամբողջովին կամ մասամբ: Մասնավորապես, չեն իրականացվել Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի անցկացումը հետաձգվել է, մասամբ՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Վերջինս որոշ չափով իրականացվել է հեռավար:
 

Իրականացվել է «Ի գործ» ծրագիրը, որի 51 մասնակից արդեն աշխատում է Հայաստանի պետական հիմնարկներում: «Մեր այս հայրենակիցներից 6-ը մտադիր է հետագա կյանքը շարունակել հայրենիքում»,- նշել է Զարեհ Սինանյանը:

Բեյրութում տեղի ունեցած հայտնի աղետից հետո Լիբանանի հայ համայնքին օգնելու նպատակով օգոստոսի սկզբին Հայաստանից եւ Արցախից 3 օդանավով Բեյրութ օգնություն է ուղարկվել:

Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ: Նրանք աջակցություն են ստացել բնակարանի, կրթական եւ առողջապահական հարցերով:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կառույցը գործակցել է Սփյուռքի կազմակերպությունների հետ: Խորհրդարանի հետ որոշակի աշխատանքներ են տարվել Սփյուռքի մասին օրենք ունենալու համար:

Վերանայվել է կառույցի բյուջեն, ինչի արդյունքում այն 40 տոկոսով կրճատվել է:

Այս համատեքստում Զարեհ Սինանյանը նշել է, որ փոքր են իր ղեկավարած կառույցի թե՛ բյուջեն, թե՛ աշխատակազմը, ինչն էլ ազդում է աշխատանքների իրականացման վրա:

Թեմայի այլ նորություններ