Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով. Փաշինյանի ուղերձը Սիրիայի նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով. Փաշինյանի ուղերձը Սիրիայի նախագահին

Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով. Փաշինյանի ուղերձը Սիրիայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։

Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար։

Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքներն ու կընթանա խաղաղության և կայունության ուղիով։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը` շարունակելու մեր նպաստը բերել առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու մեր երկրների միջև ավանդական երկխոսության առավել խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Թեմայի այլ նորություններ