Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք. Վահրամ Դումանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    2 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    20 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    2 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք. Վահրամ Դումանյան

Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք. Վահրամ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության աջակցող ստորաբաժանումների և սպորտի ոլորտը համակարգող վարչության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջարկները, կազմակերպչական և տարբեր բնագավառներին վերաբերող բովանդակային հարցեր, ինչպես նաև «Վաստակավոր մարզչի» կոչում շնորհելու ընթացակարգային խնդիրներ:

Վահրամ Դումանյանը կարևորել է աշխատակիցների միջև համագործակցային, գործընկերային մթնոլորտը, ընդհանուր աշխատանքի նկատմամբ սրտացավությունը. «Սպորտի գծով փոխնախարարը պետք է ճիշտ այնքան մտահոգ լինի կրթության ոլորտի խնդիրներով, որքան սպորտի դեպքում և հակառակը, որովհետև մենք մեկ ամբողջություն ենք, և բոլորիս նպատակը նույնն է»:

Որպես աշխատանքային գործունեության առանցքային բաղադրիչ՝ ընդգծվել են աշխատանքների արդյունավետության բարձրացումը. «Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք: Պետք է գտնել ճկուն մեխանիզմներ՝ խնդիրներն առավել արդյունավետ և արագ լուծելու համար»:

Խորհրդակցության ավարտին Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու անհրաժեշտությանը՝ նշելով. «Կոչ եմ անում պատվաստվել և կանխել համավարակի ընթացքը: Դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, և համաշխարհային մակարդակով ցուցանիշ է երկրների զարգացվածության աստիճանը որոշելու համար»:

Թեմայի այլ նորություններ