ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է. Խանդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    25%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    15%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    42%
    15 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    27%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    41%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է. Խանդանյան

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է. Խանդանյան

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսպես է մեկնաբանել ՌԴ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ «սառեցման» իրավական ընթացակարգեր գոյություն չունեն, ու Երևանը պետք է կոնկրետացնի իր դիրքորոշումը:

«Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում ոչ մի առաջընթաց չկա, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Երևանը չի մասնակցում կազմակերպության գործունեությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցված լինելու մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»,- ասել էր նա:

Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցում, քանի որ այդ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ, ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Թեմայի այլ նորություններ