ՀԱՊԿ առաքելությունը նշանակալի ներդրում կունենար ՀՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակի կայունացման գործում․ Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    16%
    13 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 30°C
    20%
    14 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    73%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    42%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀԱՊԿ առաքելությունը նշանակալի ներդրում կունենար ՀՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակի կայունացման գործում․ Զախարովա

ՀԱՊԿ առաքելությունը նշանակալի ներդրում կունենար ՀՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակի կայունացման գործում․ Զախարովա

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ և ոչ միայն հրապարակային հարթությունում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա առանձին երկրներ և միջազգային կառույցներ տարբեր տարբերակներ են մշակում»,- նշել է Զախարովան, սակայն չի հստակեցրել՝ ինչ տարբերակներ նկատի ունի, և որ կառույցներն են դրանք մշակում։

Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, միևնույն ժամանակ, կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում նշանակալի ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Գնդակը Հայաստանի դաշտում է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովան նաև շատ հավանական է համարել մոտ ապագայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացումը, նշել, որ հանդիպման ամսաթվի հստակեցումից հետո ՌԴ ԱԳՆ-ն կտրամադրի համապատասխան տեղեկությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է 2025 թվականին Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրս գալու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այդ փաստաթղթի հիման վրա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել ռուսասկան խաղաղապահ զորախումբը։ Հենց այդ փաստաթղթում են նշված ինչպես զորախմբի տեղակայման ժամկետները, այնպես էլ դրա՝ ևս հինգ տարով հնարավոր երկարաձգման պայմանները»,- ասել է Զախարովան, հավելել՝ ներկայիս լարվածության պայմաններում խաղաղապահների գործունեության պահանջարկը է՛լ ավելի մեծ է։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը բխում է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այդպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից։

«Մենք ընդգծում ենք թուրքական կողմի հետ գործակցությունը Աղդամի Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում»,- եզրափակել է Զախարովան։

Թեմայի այլ նորություններ