Հանրային վերահսկողության անհրաժեշտության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    47%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    62%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հանրային վերահսկողության անհրաժեշտության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հանրային վերահսկողության անհրաժեշտության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երբ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ժողովրդին՝ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը ֆիքսել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա, տեսանկարահանել, լուսանկարահանել եւ հարապարակել իրենց ֆեյսբուքյան էջերում, կամ էլ ուղարկել հենց իր ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար, դա որոշ ուժերի կողմից դիտարկվեց որպես քայլ, որով ՀՀ Վարչապետը իբրև խուսափում է պատասխանատվությունից, իսկ որոշ օգտատերերի կողմից նաև "գործ տալու ինստիտուտի" ձևավորում:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, հանրային վերահսկողության գործողությունները եւ խախտումների հրապարակումը միայն կարող են օգուտ բերել, քանի որ այդպիսով քաղաքացիները օգնում են իրավապահ համակարգին, որը ֆիզիկապես չի կարող լինել ամենուր 24/7 ռեժիմով: Մեր ժողովրդի ազգային անվտանգությանը սպառնացող կորոնավիրուսի համավարակի վտանգը և լրջությունը չհասկանալը արդարացում չէ անիմաստ, անպետք և երբեմն էլ չար "քննադատության": Եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ, պետք է սկսենք ինքներս մեզնից: Այս իրավիճակում անընդունելի են կեղծ խուճապային ասեկոսեների կանխամտածված տարածումը և երկրի ղեկավարությանն ուղղված անհիմն ու մերկապարանոց "մեղադրանքները": Կարևոր է գիտակցել յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության անհրաժեշտությունը։

Լուսանկարները՝ Անդրանիկ Ավետիսյանի

Нет описания.

Нет описания.

Թեմայի այլ նորություններ