«Հանրակրթության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցում է 130 անձ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    79%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41833
  • Դոլար = 388.163

«Հանրակրթության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցում է 130 անձ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

«Փոփոխությունները հսկայական են, ամենատարբեր ոլորտներին վերաբերող և համապատասխան հանձնաժողովում քննարկման ընթացքում, այդ թվում` մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկով, որոշեցինք կազմակերպել հանրային լսումներ, որպեսզի ավելի առարկայական, գուցե առաջին ձեռքից տեղեկանանք այն բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր կան մեր դպրոցներում: Լսենք նաև ձեր կողմից առաջարկություններ, ներկայացված նախագծի վերաբերյալ դիտողություններ: Մոտ 130 մասնակից այսօր ներկա լինելու ցանկություն է հայտնել»,- ասաց Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդարանական լսումները նախատեսվում է, որ կտևեն մոտ չորս ժամ:

Նախագիծը ներկայացնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, այնուհետև կհաջորդեն հարցեր հիմնական զեկուցողին, մասնակիցները հանդես կգան ելույթներով:

Թեմայի այլ նորություններ