Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    80%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.40606
  • Դոլար = 388.163

Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է

Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է

Գյումրիում, հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է եւ ոչ գազի արտահոսք:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն էր պատճառել քաղաքացիների շրջանում: Ավելի ուշ նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, սոցիալական ցանցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հորդորել է ընկերությանը հետայսու բնակչությանը տեղեկացնել նմանատիպ միջոցառումների մասին: «Ցանկացած պարագայում նման փորձարկումների մասին պետք է նախապես ծանուցել բնակչությանը, ինչը պատշաճ ձեւով չի իրականացվել: Շիրակ ԳԳՄ-ի ղեկավարությանը հորդորել եմ հետայսու ցանկացած աշխատանքի իրականացման պարագայում տեղեկացնել Շիրակի մարզպետարանին և հետևողական լինել իրենց գործում»,- նշված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ