Գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ հոսանքը չեն միացրել, ջուր չկա. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    49%
    39 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    20%
    15 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    73%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ հոսանքը չեն միացրել, ջուր չկա. Փաշինյան

Գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ հոսանքը չեն միացրել, ջուր չկա. Փաշինյան

Ժամկետների սահմանումը կարևոր եմ համարում, որպեսզի շինարարությունները տասնյակ տարիներով չտևեն:

Այս մասին ասյօր Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներում կագտարել վերաբաշխում 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է դրամական միջոցներ հատկացնել մի շարք կրթական եւ մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների կատարման համար:

«Նշվածը վերաբերում է երկու մանկապարտեզի, 6 մոդուլային  դպրոցի, մեկ ավագ դպորցի մասնաշենքի կառուցման  և 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11-ի վերակառուցման աշխատանքներին»,- ներկայացնելով ծրագիրը ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարաը հայտնեց,որ նախագծով գումար է հատակցվմ նաև 8 դպրոցների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սովորաբար շահագործման հանձնելուց հետո պարզվում է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կա՝ լույս, գույք, ջուր չկա, և ԿԳՄՍ նախարարին հանձնարարեց, որ  իրեն ներկայացնեի օբյեկտների վերջնականա շահագործմանհանձնելու ժամկետները։

«Մենք գնում ենք, տեսնում ենք, շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, կամ գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել կամ ջուր չկա: Այսպես էլի կարող եմ շարունակել: Ինձ համար շահագործման ժամկետն այն է, որ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից: Կիսատ վիճակներն արդեն շատ պրոբլեմատիկ են»,- ասել է կառավարության ղեկավարը:

Թեմայի այլ նորություններ