Գլխավոր հարկադիր կատարողը այցելել է Արարատի ու Վայոց ձորի մարզային բաժիններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Գլխավոր հարկադիր կատարողը այցելել է Արարատի ու Վայոց ձորի մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարողը այցելել է Արարատի ու Վայոց ձորի մարզային բաժիններ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Արդարադատության նախարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լրատվության բաժնից՝ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 14-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։

Տեղում ծանոթանալով բաժնի աշխատանքի կազմակերպմանը, շենքային պայմաններին՝ Սերգեյ Մեղրյանը,  տեղակալ Լևոն Բալյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանը և Գլխավոր հարկադիր կատարողի օգանական Խաչատուր Իգիթյանը Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Դումանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Ծառայության Մասիսի, Վեդու, Եղեգնաձորի բաժանմունքներ։

Մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Մեղրյանն առանձնակի կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների հետևողական կատարումը, լիազորությունների պատշաճ իրականացումը։

Շեշտվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ծառայության շահառուների հետ շփումներին, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանը։

Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին է  ներկայացրել բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Թեմայի այլ նորություններ