Գերիների հետ կապված՝ տարվում է ամենօրյա աշխատանք. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    25%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    72%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Գերիների հետ կապված՝ տարվում է ամենօրյա աշխատանք. վարչապետ

Գերիների հետ կապված՝ տարվում է ամենօրյա աշխատանք. վարչապետ

Շատ վաղուցվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և, ըստ էության, շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, որոշ կարճ ժամանակ անց վերադարձվում են: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը վերադարձվել ադրբեջանական կողմին առանց նրա փոխարեն հայ գերի վերադարձնելու պայմանի:

«Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել ենք փոխադարձաբար, որ եթե շփոթվելու դեպք լինի, մենք պետք է վերադարձնենք: Սրանով ես արձագանքում եմ Ձեր այն ասածին, որ մենք վերադարձրինք առանց որևէ մեկին վերադարձնելու, բայց ես ուզում եմ ասել, որ սա երևի թե երկար ժամանակից հետո առաջին անգամ է, որ այդ պայմանավարվածությունը պրակտիկայում վերակենդանացնելու քայլ է արվում մեր կողմից: Ընդ որում՝ տեսեք՝ հարուցվել է քրեական գործ, տարվել է քննություն, քննության արդյունքներով է պարզվել, թե արդյոք անձը անցել է դիտավորյա՞լ, շփոթությա՞մբ և Հայաստանի տարածքում հայտնվելով կամ մինչ Հայաստանի տիրապետության ներքո հայտնվելը արդյոք այլ արարքներ գործե՞լ է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով. պարզվել է, որ՝ ոչ:

Ընդ որում՝ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա. այն, որ ՀՀ քննչական մարմինները վարել են քննություն և Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են օբյեկտիվ և, ըստ էության, արդարացնող եզրակացության, ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքի և ՀՀ ժողովրդավարական էության մասին»,- ասաց նա:

«Երբ որ պարզել ենք, որ զինվորին ՔՕ-ով մեղադրելու հիմք չկա, բնականաբար պետք է գործի այն պայմանավորվածությունը, որը կա, և դա արվում է որպես ներդրում այդ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում կյանքի կոչելու համար:

Որևէ մարդու կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ իրավական հիմքը չկա, ՀՀ-ը չի կարող որևէ մեկին, անկախ նրանից՝ որ երկրի քաղաքացի է, պահել կալանքի տակ կամ պահել որպես պատանդ. դա մեր երկրի գործելակերպը չէ, և կարծում եմ, որ ճիշտ է, որ մեր երկրի գործելակերպը չէ»,- նշեց վարչապետը:

«Եկեք արձանագրենք, որ գերիների հետ կապված՝ տարվում է ամենօրյա աշխատանք,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024 թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈՒ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել էր ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: 

ՀՀ ԱԱԾ-ից էլ հայտնել էին, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։

Թեմայի այլ նորություններ