Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Սևանն ափի մեջ» արշավային զբոսաշրջության զարգացման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Սևանն ափի մեջ» արշավային զբոսաշրջության զարգացման ծրագիրը

Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Սևանն ափի մեջ» արշավային զբոսաշրջության զարգացման ծրագիրը

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Մարտին Բադեյանին, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական,սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանին, «Սևանն ափի մեջ» արշավային զբոսաշրջության զարգացման ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանին: Ինչպես հանդիպման ընթացքում ներկայացրեց ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» եւ «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական,սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի, «Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ, նախաձեռնել և սույն թվականի օգոստոսի 1-ից սկսել են «Սևանն ափի մեջ» ծրագիրը, որի նպատակն է՝ արշավային զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել Գեղարքունիքի մարզի խոշորացված 4 համայնքների և Ծովագյուղի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ՝ « Համայնքների Ֆինանսիստների Միավորում» ՀԿ-ի կողմից գործարկվող «Բնակչության ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհով: «Ծրագրի արդյունքում ունենալու ենք քարտեզագրման, արշավային զբոսաշրջության, առաջին բուժօգնության և բնապահպանության թեմաներով վերապատրաստված 28 երիտասարդ, որոնցից 8-ը ծրագրին մասնակցելու են օֆլայն և 20-ը օնլայն եղանակով` հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կոփված և փորձառու առնվազն 8 զբոսավար` արշավային զբոսաշրջության ոլորտում, քարտեզագրված, որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներով նախապատրաստված ու փորձարկված արշավային զբոսաշրջության երթուղիներ, որոնք ծածկում են Սևանա լճի հարավային և արևելյան ափերը Վարդենիսից մինչև Ծովագյուղ, երթուղիների վրա կառուցված երկու կացարան, որոնք հետագայում ծառայելու են տարբեր արշավային խմբերի, ձեռք բերված ամբողջական նյութատեխնիկական հարմարություններ` 12 հոգուց բաղկացած զբոսաշրջային խմբի քայլարշավ կազմակերպելու համար: Ծրագրի ավարտին գործում է «Սևանն ափի մեջ» արշավային զբոսաշրջության ակումբը, որը համախմբում է ծրագրի արդյունքում վերապատրաստված ուղեկցորդներին և արդեն իսկ ընդունում է զբոսաշրջիկներ»,-ներկայացրեց ծրագրի ղեկավարը: Ծրագրի արդյունավետ իրականացման և շարունակելիության ապահովման գործում հասարակական կազմակերպությունների ղեկավարները կարեւորեցին մարզպետարանի աջակցությունն ու համագործակցությունը: Հավանություն տալով ծրագրին՝ մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հավաստեց, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրենց հնարավորությունների եւ լիազորությունների շրջանակներում կաջակցեն ու կհամագործակցեն ծրագրի բարեհաջող իրականացմանը:

 

 

Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Սևանն ափի մեջ» արշավային զբոսաշրջության զարգացման ծրագիրը Օգոստոսի 13-ին...

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Четверг, 13 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ