Գագիկ Մելքոնյան. Հայկական կողմը դիրքային կորուստներ չունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    10%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    17%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    65%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արարատ 29°C
    16%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    10%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    10%
    4 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    29%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Գագիկ Մելքոնյան. Հայկական կողմը դիրքային կորուստներ չունի

Գագիկ Մելքոնյան. Հայկական կողմը դիրքային կորուստներ չունի

Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հայկական կողմը դիրքային կորուստներ չի ունեցել: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Չէ, չեն վերցրել: Ես առավոտ էլ եմ զրուցել, ասին՝ դիրքային կորուստ չի եղել, ուղղակի դիրքային հրաձգություն է եղել: Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործել, դե իրենք նախօրոք պատրաստվել են դրան, նախօրոք, իրենք բոլոր զինատեսակներն էլ օգտագործել են, դիպուկահարները նորից աշխատել են էդտեղ», - ասաց Մելքոնյանը:

Հարցին՝ իսկ ինչի՞ց են զոհվել երկրապահ կամավորականները, պաշտպանության նախկին փոխնախարարն արձագանքեց. - «Կրակոցներ են եղել, դիպուկահար էլ է եղել»: Հրետանի, նշեց Մելքոնյանը, չի կարծում, թե աշխատել է. - «Էդ մասին խոսք չկա հրետանու: Հիմի էնտեղ մինամյոտներ (ականանետ) կա տարբեր տեսակի ասենք բաներով, խփել են մեր էդ հենակետերին, էլի»:

Ռազմական ոստիկանության երեկվա հաղորդագրության վերաբերյալ էլ՝ իսկապե՞ս ճիշտ էր նման բան հրապարակելը, ինչից հետո Ադրբեջանն անցավ հարձակման, իշխանական պատգամավորը նշեց. - «Դե եթե իրենք շառ են անում, մերոնք էլ ասում են՝ մենք քննություն ենք անցկացնում, տեսնենք՝ ով է հիմնականում: Հիմի էդ իրավիճակը պիտի ճշտեն՝ ի՞նչ իրավիճակում է տեղի ունեցել էս ամեն ինչը: Էսքան ժամանակ, ասենք, կրակոցներ չէր եղել ամբողջ սահմանագծում, ու հանկարծակի էստեղ սկսում են կրակոցները՝ ինչի՞, պատճառն ի՞նչ եղավ»:

Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Ավելի ուշ Բաքուն հաղորդեց, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն, որի արդյունքում Ներքին Հանդի մոտ գտնվող Հայաստանի Զինված ուժերի մարտական դիրքը, «որտեղից երեկ կրակ էր բացվել ադրբեջանցի զինվորի վրա, ամբողջությամբ ոչնչացվել է»։

Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքեց՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է։

Թեմայի այլ նորություններ