Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Վալերի Պեկրեսի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Վալերի Պեկրեսի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Վալերի Պեկրեսի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Մարտի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև առկա համագործակցությանը, այն խորացնելու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

Դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի և անձամբ նախագահ Պեկրեսի կողմից շարունակական աջակցությունը։

Իր հերթին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը և այդ երկրի ղեկավարության վարած ռազմատենչ քաղաքականությունը, նախագահը Պեկրեսը վերահաստատեց ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր ղեկավարած ռեգիոնի ստանձնած հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև մշակութային ոլորտում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր։

Հայաստանի դեսպանի առաջարկով որոշվեց դիտարկել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանների շրջանակներում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը։

Թեմայի այլ նորություններ