«Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը Լեհաստանում էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    33%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 27°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը Լեհաստանում էր

«Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը Լեհաստանում էր

«Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի շրջանակներում Հայաստանի որոշ համայնքապետարանների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն այցելել է Լեհաստան։ Ուսումնական այցերի շրջանակներում նախատեսվում էր համագործակցային կապեր հաստատել հայ և եվրոպացի գործընկերների միջև՝ ինտեգրվելով եվրոպական առաջադեմ փորձին:

«Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի ազգային մենթոր Արթուր Նաջարյանն «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ ուսումնական այցի նպատակն էր համայնքապետարանների ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական աշխատանքի ոլորտում շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ամրապնդման, ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման համար: 

Ուսումնական այցի շրջանակներում Լեհաստան  մեկնած հայկական պատվիրակության  կազմում էին Գավառի, Տաթևի, Վաղարշապատի և Խոյի համայնքապետարանների պատասխանատուներ և ավագանու անդամներ։

433792115_10229281408352904_5983116638977466306_n (1).jpg (307 KB)

««Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագիրը նպատակաուղղված է  միջազգային համագործակցության հաստատմանը Եվրոպական միության ու Արևելյան գործընկերության երկրների համայնքապետարանների, տեղական երիտասարդական կազմակերպությունների, անհատ փորձագետների միջև և եվրոպական ընդգրկուն ցանցի ստեղծմանը»,-նշեց Արթուր Նաջարյանը:

Ուսումնական այցին մասնակցում էին Արևելյան գործընկերության 4 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի համայնքապետարանների ներկայացուցիչներ և ավագանու անդամներ։

«Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ (2021-2027թթ.) ծրագիրը Հայաստանում համակարգում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:   

Թեմայի այլ նորություններ