Ես ստիպված էի հայտարարել՝ ինձ վիրավորելու համար մի ասեք թուրք, որ ասում եք գերմանացի, դրանից պիտի վիրավորվե՞մ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ես ստիպված էի հայտարարել՝ ինձ վիրավորելու համար մի ասեք թուրք, որ ասում եք գերմանացի, դրանից պիտի վիրավորվե՞մ. վարչապետ

Ես ստիպված էի հայտարարել՝ ինձ վիրավորելու համար մի ասեք թուրք, որ ասում եք գերմանացի, դրանից պիտի վիրավորվե՞մ. վարչապետ

«Մենք տեսնո՞ւմ ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ Թուրքիային, թե՞ չենք տեսնում, իրականությունն այն է, որ այսպես թե այնպես Թուրքիայի ներկայությունը և՛ տեսնում ենք, և՛ զգում ենք, և՛ դա կա»:

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Արևմուտքի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թուրքիային ներգրավելու միտում տեսնո՞ւմ է:

«Կարծում եմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարևոր բան է տեղի ունենում՝ մենք խոսում ենք իրար հետ: Ես համարում եմ, որ Թուրքիայի նախագահի հետ մենք ունենք խոսակցություն և երկխոսություն, և այդ երկխոսությունը շատ բարդ է, բայց կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի:

Ես հիշում եմ մեր քննարկումները, ընկալումները և զգացողությունները, երբ ես Պրահայում շփում ունեցա Թուրքիայի նախագահի հետ, այդ լուսանկարը համացանցում էր հայտնվել, հիշում եմ, թե դա ինչ մեծ շփոթ, քննարկում, արձագանք էր առաջացրել՝ դրական, բացասական: Ես հիշում եմ նաև Հայաստանում մեր շատ թիմակիցների լարվածությունը դրանից, իսկ ի՞նչն է տարօրինակ այդտեղ, ընդհակառակը տարօրինակ է, որ երկու երկիր, որ ընդհանուր սահման ունեն, իրեր հետ խոսակցություն չունեն: Կամ հաղորդագրությունը, որ ՀՀ վարչապետը և Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել, դա ի՞նչ մի արտառոց իրադարձություն է, մինչդեռ դա պետք է լիներ և պետք է լինի սովորական և առօրյա բան, և ես ուրախ եմ, որ այսօր մեր հատուկ ներկայացուցիչները, ըստ էության, մշտական կապի մեջ են, ԱԳ նախարարների մեջ կա երկխոսություն, և մենք այդ խոսակցության մեջ երբեմն հասկանում ենք, որ առնվազն որոշ դրվագներում մենք իրենց ասածը այդքան ճշգրիտ չենք հասկանում, իրենք մեր ասածը ճշգրիտ չեն հասկանում, և դրա արանքում առաջանում է նեգատիվ էներգիա, բայց որ առանց դրա արդյունք չի լինի, երաշխավորված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ մենք Թուրքիային ոչ թե ընկալում ենք մի երկիր, որը մեր սահմանից անմիջապես այն կողմ է՝ մեր դիմացի հարևանն է, այլ ընկալում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջոցով: Մինչդեռ պետք է Թուրքիայի հետ օրակարգ ունենանք:

«Ես հիշում եմ, որ 2018 թվականից հետո սոցիալական ցանցերում երբ որ ինչ-որ մեկը ուզում էր ինչ-որ բան անել, ինձ ինչ-որ թուրքական սիմվոլներով նկարում էին, բանը հասավ նրան, որ ես ստիպված էի հայտարարել, որ ինձ վիրավորելու համար մի ասեք, օրինակ, թուրք, որովհետև, որ ասում եք գերմանացի, ի՞նչ ես դրանից պիտի վիրավորվեմ: Իմ կարծիքով՝ պետական ճիշտ ընկալումը սա է և պետք է չի ժխտել, որ Թուրքիան միջազգային մեծ դերակատար է, մենք պետք է առերեսվենք այս փաստին»,- նկատեց նա:

Թեմայի այլ նորություններ