Երևանում 44 րոպեով փակվել են մի շարք փողոցներ. հայտնի են պատճառները. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Երևանում 44 րոպեով փակվել են մի շարք փողոցներ. հայտնի են պատճառները. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Երևանում 44 րոպեով փակվել են մի շարք փողոցներ. հայտնի են պատճառները. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից փակել են Երևանի մի շարք գլխավոր ճանապարհներ, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսներով հայտարարել, որ այսօր ժամը 17:00-ին հավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում:

Նրանց շարքերում է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որն ակցիայի ժամանակ հայտարարել է, որ որ  Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, թե «տալիս են Սյունիքը» և պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:

Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցել են ոստիկանները և պահանջել ազատել փողոցը, վերականգնել երթևեկությունը: Բացասական պատասխան ստանալուց հետո իրավապահները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: 

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժում, որի պայքարը հայկական պետականության պահպանման համար է։

Թեմայի այլ նորություններ