Երևանի թիվ 18 դպրոցը ևս վերակառուցվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    93%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    79%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    73%
    12 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    73%
    5 կմ/ժ
  • Արցախ 18°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41888
  • Դոլար = 388.163

Երևանի թիվ 18 դպրոցը ևս վերակառուցվում է

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Երևանի 18-րդ դպրոց․ Դպրոցի վերակառուցման մեկնարկը տրված է:
 
Նախարար Սուրեն Պապիկյանը, ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և Գոհարիկ ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման շինհրապարակ։ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, կառուցումից հետո նախատեսվում է նաև ժամանակակից կահավորում։ Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար: Ներդրվել է 986 միլիոն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։

Թեմայի այլ նորություններ