Երևանի քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    80%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41833
  • Դոլար = 388.163

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կամսար Բաբինյանին:

Հատկանշելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:

«Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի, օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնենք: Միայն համակարգային փոփոխությունների արդյունքում է հնարավոր բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցել ու ապահովել քաղաքի կայուն զարգացումը»,- նշել է քաղաքապետը:

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Մկրտումյանին և աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար, և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս Աջափնյակում կշարունակվեն բարեփոխումների ծրագրերը:

Թեմայի այլ նորություններ