Երևանի Նոր Արեշ թաղամասում պայթյուն է որոտացել. տեղում աշխատում է 4 մարտական հաշվարկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    13 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Երևանի Նոր Արեշ թաղամասում պայթյուն է որոտացել. տեղում աշխատում է 4 մարտական հաշվարկ

Երևանի Նոր Արեշ թաղամասում պայթյուն է որոտացել. տեղում աշխատում է 4 մարտական հաշվարկ

ՆԳՆ ՓԾ-ն քիչ առաջ ահազանգ է ստացել Երևանի Նոր Արեշ թաղամասում որոտացած պայթյունի մասին: Ահազանգի համաձայն՝ կա փլուզված 2 տուն, իսկ փլատակներում՝ 2 քաղաքացի։ Ոստիկանությունից հաստատեցին լուրը՝ տեղեկացնելով, որ դեպքի վայրում այս պահին աշխատում է ՆԳՆ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ, և որ ավելի ուշ դեպքից նոր մանրամասներ կհայտնեն:

Փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

 ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

 Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում մնացած 2 անձինք ողջ են, արձագանքում են: Այս մասին ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակներում մնացած մեկ քաղաքացու քիչ առաջ դուրս բերեցին: Փլատակներում մնացած կնոջը ևս դուրս բերեցին:

«Նախնական տվյալներով՝ երկու տուն է վնասվել, հարակից շինությունները ևս վնասվել են»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Թեմայի այլ նորություններ