ԵՄ-ն պետք է նոր սերնդի զենք արտադրի մարտի դաշտում հաղթանակի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    18%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    51%
    11 կմ/ժ
  • Արարատ 25°C
    23%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    40%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    43%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    36%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ԵՄ-ն պետք է նոր սերնդի զենք արտադրի մարտի դաշտում հաղթանակի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն պետք է նոր սերնդի զենք արտադրի մարտի դաշտում հաղթանակի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը պետք է լայնորեն սկսի նոր սերնդի զենքերի արտադրությունը մարտի դաշտում հաղթանակի համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում, որտեղ նա պետք է հաստատվի որպես ԵԺԿ-ի թեկնածու նոր կազմի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:

«ԵՄ-ն պետք է ապահովի նոր սերնդի զենքի արտադրությունը, որն ունակ կլինի հաղթելու մարտի դաշտում, և Եվրոպական ժողովրդական կուսակցությունն այն կուսակցությունն է, որը կարող է առաջ տանել Եվրոպան՝ ունակ պաշտպանելու իրեն: Մենք պետք է Եվրահանձնաժողովի նոր կազմում նշանակենք պաշտպանության հարցերով հատուկ հանձնակատարի․ դա Եվրոպական ժողովրդական կուսակցության խոստումներից մեկն է», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ի համար անվտանգության ոլորտում գլխավոր թեման Ուկրաինան է, որին ԵՄ-ն պետք է է՛լ ավելի շատ զենք և գումար փոխանցի։

«Բարգավաճումն անհնար է առանց անվտանգության: Եվ անվտանգության ոլորտում ԵՄ-ի համար գլխավոր թեման Ուկրաինան է: Մենք ուս-ուսի տված կկանգնենք նրա կողքին այնքան, որքան պահանջվի՝ տրամադրելով նրան ավելի շատ գումար և զենք», - ասել է ֆոն դեր Լայենը։

Թեմայի այլ նորություններ