ԵԽ-ն երկամյա ծրագիր կիրականացնի՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական իրավունքների ամրապնդմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ԵԽ-ն երկամյա ծրագիր կիրականացնի՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական իրավունքների ամրապնդմանը

ԵԽ-ն երկամյա ծրագիր կիրականացնի՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական իրավունքների ամրապնդմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրում ներառված «Սոցիալական ոլորտում մարդու իրավունքների ամրապնդում ՀՀ-ում» երկամյա ծրագրի մեկնարկով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և, առհասարակ, ՀՀ-ում սոցիալական իրավունքների ամրապնդմանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը: Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում:

Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության գործադրած ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների արագ արձագանքման և դրանց լուծման շուրջ իրականացված աշխատանքների առումով:

Մաքսիմ Լոնգանգեն տեղեկացրել է՝ «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների և խոցելի խմբերի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է կրթություն-աշխատաշուկա կապը՝ ծրագրի շրջանակում ընդգծելով նախնական և միջին մասնագիտական հաստատությունների հետ համագործակցության խթանումը:

«Կրթություն-աշխատաշուկա դինամիկ կապերի ամրապնդումը մեր կարևորագույն մարտահրավերներից է: Աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը կրթական բարեփոխումների առաջնային խնդիրներից են»,- նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ազգային ժողովում վերջերս առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական  կրթության  և  ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ինստիտուցիոնալացում՝ շեշտը դնելով մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրացուցիչ և շարունակական կրթության համատեքստում կարճաժամկետ կրթական ծրագրերի ներդրման, վերապատրաստումների և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

Թեմայի այլ նորություններ