Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Ռուստամ Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    29%
    15 կմ/ժ
  • Լոռի 22°C
    58%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    10 կմ/ժ
  • Արարատ 29°C
    21%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    49%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Ռուստամ Բադասյան

Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ներդնում ենք մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում: Հանրայինի տաղավարում խոսել եմ Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթի անհրաժեշտության մասին։ Ի՞նչ խնդիր ենք լուծում այս փաթեթով․

Բարեվարքության ստուգում անցած դատավորների թվաքանակի ավելացման արդյունքում քաղաքացիները, իրավապահները ստիպված չեն լինի երկար սպասել արդարադատության իրականացմանը: Կա հանրային դժգոհություն, մանավանդ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առումով։ Վստահ եմ՝ այս լուծման արդյունքում կավելանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։
 

Այս թեմայով ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք հարցազրույցը դիտելիս, որում անդրադարձել եմ նաև դատաիրավական բարեփոխումների ուշացման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին, ինչպես նաև այն հարցին, որ խնդիրը ոչ միայն քրեական գործերի տիրույթում է․ այսօր դատական համակարգի թերություններով և կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված՝ լրջագույն խնդիր ունենք նաև ներդրումային միջավայրի առումով»:

 

Թեմայի այլ նորություններ