Չենք կարող 2005-ի պես օր նշանակել, ոնց ուզեն՝ քվեարկեն, վերջում մի թիվ գրենք. վարչապետը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    33%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 27°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Չենք կարող 2005-ի պես օր նշանակել, ոնց ուզեն՝ քվեարկեն, վերջում մի թիվ գրենք. վարչապետը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

Չենք կարող 2005-ի պես օր նշանակել, ոնց ուզեն՝ քվեարկեն, վերջում մի թիվ գրենք. վարչապետը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

«Սահմանադրության թեման չափազանց կարևոր և նուրբ թեմա է»:

Այս մասին մարտի 23-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայացած նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Գյումրիում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատել է, որ «Զրույցներ պետության մասին» շարք է սկսել և պատրաստվում է Սահմանադրությանն էլ անդրադառնալ:

«Իրական Սահմանադրությունն այն է, որ ստեղծում է ժողովուրդը, եթե ժողովուրդը չի ստեղծում, դա անիմաստ փաստաթուղթ է: Ես մի ձևակերպում եմ արել, որ Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը, ոչ թե տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը: Երբ սկսեցինք խոսել Սահմանադրության մասին, բոլորն ասացին՝ էսա, էս ամիս, մյուս ամիս... արդեն ցույցեր էին անում դրա ընդունման դեմ՝ առանց ընկալելու, որ մենք ընդամենը այդ թեման տանում ենք, որպեսզի ժողովրդի հետ ստեղծենք Սահմանադրություն, էդ Սահմանադրությունը այսօր չկա»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծել է՝ եթե ինձ այսօր հարցնեն, թե ինչ պետք է գրած լինի, կամ չլինի Սահմանադրության մեջ, ես կարող եմ ինչ-որ մտքեր ունենալ, բայց այդ Սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ այն գոյություն չունի մարդկանց մտքում. «Որովհետև, եթե նրանց մտքում չլինի, 700 հազար մարդ ո՞նց է գնալու կողմ քվեարկի, միայն մի պարագայում, եթե համարի, որ ինքն է դրա տերը և հեղինակը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ 2005, կամ 2 հազար չգիտեմ որ թվերը, երբ օր էին նշանակում, ասում՝ դե ոնց կքվեարկեն՝ կքվեարկեն, վերջում մի թիվ կգրենք, ոչ, դա միայն թվաբանություն չէ, դա նաև հոգեբանություն է, սոցիալ- հոգեբանական վիճակ է»:

Ըստ վարչապետի՝ այս խոսակցությունը մենք պետք է շարունակենք, բայց պետք է հաշվի առնենք, որ այնտեղ էմոցիաներ կան, պատմություններ կան. «Այստեղ մեր պատմությունը կա, մեզանից առաջվա պատմությունը կա, էս խոսակցությունը ուրիշի մասին չի, մեր մասին է՝ մեր ծնողների, հայրերի, մայրերի, մեր տատերի, պապերի, մեր երեխեքի, և սա շատ կարևոր խոսակցություն է, բայց այդ խոսակցության մեջ սերը երբեք չի կարելի կորցնել: Այս խոսակցության մեջ ամեն քաղաքացի պետք է զգա մեր սերը, եթե մենք նույնիսկ դառը բան ենք ասում, մարդը պետք է մեր սերը զգա, որովհետև եթե մենք սիրելով չենք դա անում, ուրեմն վատ բան ենք անում, և ընդհակառակը՝ մենք սա անում ենք այն պատճառով, որ սիրում ենք մեր երկիրը և պարտավոր ենք այս առաքելությունը կատարել»:

Թեմայի այլ նորություններ