Չափազանցություն է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Սահմանադրության փոփոխության պատճառ համարելը. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    0 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Չափազանցություն է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Սահմանադրության փոփոխության պատճառ համարելը. Միրզոյան

Չափազանցություն է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Սահմանադրության փոփոխության պատճառ համարելը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն է համարում տեսակետը, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորական գործընթացն է: Միրզոյանը նման կարծիք հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող Սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Միրզոյանն ասաց՝ որքան Ադրբեջանն է իրավական խնդիր տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք խնդրի վրա նրանց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից:

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ձևավորվել է դեռ 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Ըստ նրա՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է:

«Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած Սահմանադրություն, թերևս, ավելի լայն ազդեցություն ունի և անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների վրա: Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ: Բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության  փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի»,-ասաց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք Սահմանադրությունն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը՝ Միրզոյանը բացասական պատասխան տվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին ավելի վաղ հայտարարել էրոր Հայաստանը կարիք ունի նոր ՍահմանադրությանԸստ նրա՝ Հայաստանը պետք է ունենանք Սահմանադրությունորը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

Թեմայի այլ նորություններ