Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային օգնության 300 մլն դոլարի փաթեթը «բավարար չէ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 20°C
    58%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    18%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային օգնության 300 մլն դոլարի փաթեթը «բավարար չէ»

Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային օգնության 300 մլն դոլարի փաթեթը «բավարար չէ»

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կուղարկեն 300 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բավարար չի համարում։

Պենտագոնը հայտնել է, որ փաթեթը կներառի Stinger ՀՕՊ համակարգի հրթիռներ, լրացուցիչ զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, հակատանկային նռնականետներ, հրաձգային զենքի փամփուշտներ և այլ պահեստամասեր ու սարքավորումներ։

Կիևին նոր փաթեթի տրամադրման մասին հայտնելիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ դա բավարար չէ՝ Կոնգրեսին հերթական անգամ Կոնգրեսին կոչ անելով հաստատել շատ ավելի մեծ գումարի տրամադրման օրինագիծը։

«Այն, ինչ մենք այսօր հաստատել ենք, ամենևին էլ բավարար չէ։ Կոնգրեսը պետք է անհապաղ ընդունի երկկուսակցական ազգային անվտանգության օրինագիծը, որը ներառում է օգնություն Ուկրաինային», - ասել է Բայդենը Վաշինգտոնում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ժամանակ։

Փաթեթը, որի մասին մարտի 12-ին հայտնել է Վաշինգտոնը,  Ուկրաինային ԱՄՆ օգնության առաջին մասնաբաժինն է այս տարի։ Վերջին անգամ Կիևն ամերիկյան օգնություն է ստացել անցած տարվա դեկտեմբերի 27-ին։

Մարտի 12-ին նաև հայտնի է դարձել, որ Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի Դանիան, որն Ուկրաինա կուղարկի 336 միլիոն դոլարի արկեր և հրետանային համակարգեր:

Թեմայի այլ նորություններ