Այո՛, Ներքին Հանդում ՌԴ սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների աշխատանքը. Արմեն Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    1 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Այո՛, Ներքին Հանդում ՌԴ սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների աշխատանքը. Արմեն Գրիգորյան

Այո՛, Ներքին Հանդում ՌԴ սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների աշխատանքը. Արմեն Գրիգորյան

Լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդել է ավելի վաղ արած հայտարարությունը, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահները խոչընդոտել են Եվրոպական միության դիտորդների աշխատանքը:

«Ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ, այո, նման խոչընդոտներ են եղել»,- ասել է նա: 

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղարը, պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրերը, որ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ խոչընդոտել են ռուս սահմանապահները, ասել էր. «Այդ խնդիրը կա, և մենք հասցեագրել ենք»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Գրիգորյանի այս հայտարարությանը, ասել էր.

«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը՝ ըստ երևույթին փորձելով ինչ-որ մեկին հաճոյանալ Արևմուտքում՝ փնտրելով պատճառ քննադատելու ՌԴ-ին։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականին այնտեղ տեղակայված է եղել ԱԴԾ սահմանապահ կետ։ Ավելի քան 30 տարի ՀՀ սահմանները պաշտպանող մեր սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ։ Ի հակադրություն, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ կանչված էին։ Նրանք այնտեղ հետախուզական գործունեությամբ են զբաղվում Ռուսաստանի և Իրանի դեմ»:

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։

«Եվ եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ