Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախագիծն արժանացավ դրական եզրակացության
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատազրկելու նախագծերին։ 

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրեց նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանություն է տիրում. «Օրենքի սանկցիաները հենց նրա համար են դրված, որ մշտական բոյկոտ տեղի չունենա, և քաղաքի կառավարումը չտուժի։ Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերին անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը տապալելու է ավագանու արտահերթ նիստը, հայտնել է խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Մեր խմբակցությունը, ինչպես նախկինում, այդպես էլ փետրվարի 7-ին, չի ապահովելու այս իշխանությունների որոշումների համար քվորում։ Մենք չենք գրանցվելու, որպեսզի քվորում տեղի չունենա։ Մենք մտադիր ենք ներկայանալ, ամբիոնից շփվել երևանցիների հետ, օգտվելով մեզ տրված մանդատի իրավունքից, բացատրել, թե ինչ է տեղի ունենում, խոսել այս իշխանության հակաժողովրդավարական քաղաքականության մասին։ Մենք կօգտագործենք մեր խոսքի իրավունքը, սակայն քվեարկություն չենք ապահովելու»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների համախմբման և «Քաղաքացիական պայմանագրին» ավագանուց հեռացնելու վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կոչին՝ Աբգարյանն ասաց.

«Հիշեցնեմ, որ «Ազգային առաջընթացն» էր, որ ի սկզբանե առաջարկում էր չընտրել Տիգրան Ավինյանին։ Մեր դիրքորոշման մասին հայտարարել է Հայկ Մարությանը, այն է՝ ելքը արտահերթ ընտրությունն է, այս ձևաչափով քաղաքապետարանը պարզապես կաթվածահար է լինելու։ Ավինյանը պետք է օր առաջ իր ՔՊ-ով հեռանա իշխանությունից»։

«Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։ 

«Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ քաղաքական որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:
 
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ Երևանում արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, «Հանրային ձայն» ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ավագանու նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն:
 
Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»,-նշված է հայտարարության մեջ։
 

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում բոյկոտել փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվելու է ավագանու 5 ընդդիմադիր անդամների մանդատից զրկելու հարցը։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների ներկայացուցիչները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են ավագանու նիստերից բացակայությունների հիմքով մանդատից զրկել  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին։

«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ այդ նիստը պետք է տապալել։ «Վաղվա նիստը չպետք է կայանա, այն պետք է բոյկոտել»,- հայտարարեց Թևանյանը։

Եթե «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունները չմասնակցեն Երևանի ավագանու արտահերթ նիստին, նիստը սկսելու համար քվորում չի ապահովվի և այն չի կայանա։

Թեմայի այլ նորություններ