Աշխատանքային խմբեր կստեղծվեն Տավուշի սահմանային հատվածներում կոորդինատները հստակեցնելու ու նախագիծ կազմելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Աշխատանքային խմբեր կստեղծվեն Տավուշի սահմանային հատվածներում կոորդինատները հստակեցնելու ու նախագիծ կազմելու համար

Աշխատանքային խմբեր կստեղծվեն Տավուշի սահմանային հատվածներում կոորդինատները հստակեցնելու ու նախագիծ կազմելու համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ կստեղծվի․ 

Վարչապետի որոշման համաձայն, մեկ աշխատանքային խումբը Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները կհստակեցնի ու համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կկազմի։

Աշխատանքային խմբում կներգրավվեն ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։ Կհաստատվի աշխատանքային խմբի անհատական կազմը։ Նշվում է, որ խմբում կընդգրկվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դավիթ Սանամյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժ/պ Էդգար Հունանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։

Իսկ պաշտպանության նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ վարչապետի որոշմամբ, հանձնարարվել է անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին:

Մյուս աշխատանքային խմբում կընդգրկվեն Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)Արսեն Աղաբաբյանը, Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար (համաձայնությամբ) Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) Մհեր Աղամյանը, Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Իշխան Աղբալյանը, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Գևորգ Սահակյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Տիգրան Հարությունյանը, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Կամո Շահինյանը, Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ) Սերոբ Մախսուդյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ) Սուրեն Խուդավերդյանը և Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ) Անդրանիկ Նազարյանը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնանական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Գործընթացն առայժմ չի վերաբերվում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Թեմայի այլ նորություններ