Արտաքին ուժերը ԼՂ-ում Բաքվին դրդում էին էթնիկ զտման, որ Երևանում իշխանություն փոխեն. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Արտաքին ուժերը ԼՂ-ում Բաքվին դրդում էին էթնիկ զտման, որ Երևանում իշխանություն փոխեն. Փաշինյան

Արտաքին ուժերը ԼՂ-ում Բաքվին դրդում էին էթնիկ զտման, որ Երևանում իշխանություն փոխեն. Փաշինյան

ԼՂ-ից պետք չէր րոպե առաջ դուրս գալ, այդ սցենարը միշտ էլ կար, ԼՂ-ում պայթյունը ևս կապված էր րոպե առաջ դուրս գալու տրամաբանության հետ, երբ ամբողջ կառավարումը կորցնելով մարդկանց ասում էին՝ գնացեք այդ անգարներից բենզին վերցրեք։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես տեսնում էի, որ արտաքին ուժեր կան, որոնք դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին ու աջակցում էին, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, ինչի՞ համար, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը, և տեսնում էին, որ ՀՀ-ում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։

Նրանց հարկավոր էր թեկուզ ԼՂ-ի գնով ռեսուրս բերել ՀՀ, որպեսզի այստեղ իշխանափոխություն տեղի ունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ նկրտումները շարունակվում են։

Թեմայի այլ նորություններ