Արտակ Աղբալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արտակ Աղբալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին

Արտակ Աղբալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին

«Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է   ՀՀ ԿԳՄՍ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ նշելով հրաժարականի պատճառներն ու այլ մանրամասներ: 
 
Նա նշել է, որ նախկինում չէր ներկայացրել, որովհետև կարևորում էր  գործընկերների  և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումըու կարծում է՝  այդ ծրագրերը կանխում էին ահագնացող արտագաղթը, հայ երիտասարդին կապում էին իր ծննդավայրի հետ, հույս էին տալիս նրան, որ հնարավոր է իր գյուղում ու քաղաքում աշխատանք ունենալ, երջանիկ լինել ու բարեկեցիկ ապրել:
 
«Չէի ներկայացրել, որովհետև կարող էի կանխել ու այս ընթացքում ուժերիս ներածի չափով կանխեցի մյուս ոլորտների հետ համեմատած մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին ուղղված հարվածները: Ու հիմա երեք տարվա հեռավորությունից նայելով՝ հասկանում եմ, որ ճիշտ եմ արել, դիմացել եմ ու արել եմ առավելագույնը:
 
Հեռանում եմ այսօր ու այս համատեքստում ուզում եմ երախտագիտությունս հայտնել միջազգային և հասարակական այն կառույցներին, որոնց հետ աշխատել եմ, իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, որոնք նվիրումով են վերաբերվել ոլորտի զարգացման բոլոր գործընթացներին, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իմ խնդրանքով բազմիցս անդրադարձ են կատարել ոլորտի ձեռքբերումներին ու հիմնախնդիրներին:
 
Շնորհակալ եմ ոլորտի բոլոր մասնագետներին՝ տնօրեններ, դասախոսներ, վարպետներ, ովքեր, չնայած բարձր ղեկավարության անհիմն ու ամբարտավան թիրախավորմանը, հավատացել են իրենց առաքելությանն ու գործի կարևորությանը՝ ապահովելով զարգացում:
Ես այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացնում, որովհետև հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու ի տարբերություն շատերի՝ կառչած չեմ այդ պաշտոնից:
Հեռանում եմ տղամարդավարի հայտարարելով, այլ ոչ թե ձեր պատկերացրած սաբոտաժ անելով ու պետությանս դեմ աշխատելով»:

Թեմայի այլ նորություններ