Առողջապահության փոխնախարարները ծանոթացել են Գյումրու բժշկական կենտրոնների գործունեության պայմաններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    85%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Առողջապահության փոխնախարարները ծանոթացել են Գյումրու բժշկական կենտրոնների գործունեության պայմաններին

Առողջապահության փոխնախարարները ծանոթացել են Գյումրու բժշկական կենտրոնների գործունեության պայմաններին

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը, Արմեն Նազարյանը, նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանն աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզում: 

Պաշտոնյաները նախ այցելել են Գյումրու բժշկական կենտրոն, ծանոթացել կազմակերպության ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, ծննդօգնության բաժանմունքի շենքային պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ: 

Այնուհետև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ոլորտի պատասխանատուները ծանոթացել են հոգեբուժական օգնության կազմակերպմանը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կեցության պայմաններին: 

Այցը շարունակվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում և «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում: 

Փոխնախարարներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանը, ինչպես նաև նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը եղել են նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում, ինչպես նաև Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում, որտեղ բուժանձնակազմի հետ զրուցել են ընթացիկ հարցերի շուրջ, ծանոթացել կազմակերպչական բնույթի խնդիրներին: 

Կարևորելով մարզում բժշկական ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությունը՝ փոխնախարարներն արձանագրել են առկա խնդիրները, ընդգծել մարզային բուժհաստատությունների և առաջնային պահպանման օղակի զարգացումն ու հզորացումը՝ որպես առողջապահության ոլորտում առաջիկա տարիների ծրագրային առաջնահերթություն:

Թեմայի այլ նորություններ