Արմեն Սարգսյանի շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    80%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41833
  • Դոլար = 388.163

Արմեն Սարգսյանի շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

Արմեն Սարգսյանի շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:

Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:

Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ:

Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս»: 

Թեմայի այլ նորություններ