Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    19 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    39 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    3 կմ/ժ
  • Արարատ 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    19 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    58%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը և Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 4-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
 
Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:
 
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը:
 
Ավելի վաղ ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: ՀՀ ԱԽՔ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև:

Կողմերը երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ