Արդեն Երեւանում են 8.6 մետրանոց 53 նոր ավտոբուսները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    47%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Արդեն Երեւանում են 8.6 մետրանոց 53 նոր ավտոբուսները

Արդեն Երեւանում են 8.6 մետրանոց 53 նոր ավտոբուսները

Չինաստանից Երեւան է հասել 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կարապետյանը նշեց, որ առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նա դժվարացավ ժամկետ ասել, թե նոր ավտոբուսները երբ երթուղի դուրս կգան: «Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը:

Ըստ խոսնակի՝ քաղաքապետարանի խոստացած 211 ավտոբուսները մինչեւ տարվա վերջ կլինեն Երեւանում: Բոլորն արդեն Փոթիի նավահանգստում են, մաս-մաս բերվում են:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստերից մեկի ժամանակ պայմանագիր էր ստորագրել, որով էլ համայնքը ձեռք է բերել 8.6 մետրանոց, ցածր հատակով եւ միջազգային բոլոր նորմերին համապատասխանող այս նոր ավտոբուսները: «Դրանց մատակարարումը կլինի այս 6 ամսվա ընթացքում: Նաեւ ուզում եմ նշել, որ այդ ավտոբուսները «Սի ԷՆ ՋԻ»-ով (վառելիքի տեսակ, սեղմված բնական գազ է, որը բաղկացած է հիմնականում մեթանից) են աշխատում, որը համարվում է կանաչ վառելիք»,- ավելի վաղ ասել էր քաղաքապետը:

Թեմայի այլ նորություններ