Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը, որի ստորագրումը նախատեսվում է Մոսկվայում Հայաստանի վարչապետի և Ադրեջանի նախագահի հանդիպման ընթացքում: ՀՀ արդարադատության նախարարը մամուլում տարածվող տեղեկությունները հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։  ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է Բադասյանը։

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Մոսկվայում: Տարածված տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ