Արցախը Լիբանանի հետ է. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Արցախը Լիբանանի հետ է. Արցախի նախագահ

Արցախը Լիբանանի հետ է. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը:
Զոհերի և վիրավորների թիվն անգամ ժամեր անց, ցավոք, շարունակում է աճել. հայկական գաղթօջախը ևս կորուստներ ունի: Անընդհատ կապի մեջ լինելով Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ՝ արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին:
 
Այդ ծանրագույն իրավիճակը հաղթահարելու համար համբերություն և տոկունություն եմ մաղթում:
 
Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով։ Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել: Արցախը Լիբանանի հետ է:
 
 
 

Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը: Զոհերի և վիրավորների թիվն անգամ...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 4 августа 2020 г.
 

Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հետաքրքրվել եմ...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Среда, 5 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ