Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն:
 

Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով:

«Դրան զուգահեռ, Արցախի ժողովուրդը 32 ժամ է՝ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»:

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով: «Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
 
Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը: Նա նշել է, որ արցախցիներն արժանապատվորեն են տանում դժվարությունները՝ ցուցաբերելով տոկունություն և ողջախոհություն՝ առանց խուճապային տրամադրությունների տրվելու: Այս տեսանկյունից պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:
 
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ:
 
Խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ճանապարհի փակման հետևանքով շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:
 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Սիրելի արցախցիներ,
 
Արցախյան վերջին գոյապայքարից հետո ադրբեջանական կողմը, չբավարարվելով իր այսպես ասած «ձեռքբերումներով», ախորժակ ունի ամբողջ Արցախի վրա, և արդեն քանիցս փորձել է չարանենգ ճանապարհներով հասնել իր նպատակին՝ հոգեբանական տեռորի ենթարկելով արցախահայությանը:
 
Քանի որ արցախահայությունն ունի շատ լավ փորձ՝ հասկանալու թշնամու ծրագրերը, ուստի այսօր էլ լավ զգում է վտանգի աստիճանը և այդ իսկ պատճառով մտահոգ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ու կենսական ճանապարհի փակումը զուտ բնապահպանական հարց չէ, այլ Արցախի ժողովրդի դեմ պետական հովանավորությամբ ծրագրավորված ու թիրախային մի գործընթաց, որ նպատակ ունի ամեն կերպ ճնշելու արցախահայությանը և ստիպելու լքել հայրենի հողը:
Սիրելի՛ արցախցիներ, հորդորում ենք չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել և խուճապահար չլինել, չկորցնել զգոնությունը, որին հենց ձգտում է մեր թշնամին:
Սատանան Քրիստոսի խաչելության իրադարձության առաջ կանգնած չարախնդում էր, թե կարողացավ սպանել ճշմարտությունը և արդարությունը, բայց ի զորու չէր տեսնել Նրա իրական ուժը՝ Սիրո ուժը, որովհետև զուրկ էր սիրելու կարողությունից։ Հայրենի մեր Արցախի հանդեպ սերն է այն ուժը, որ մեզ պետք է գոտեպնդի դիմանալու բոլոր տեսակի նեղություններին ու սադրանքներին, որոնք չեն կարող վերացնել մեր այդ կենարար ուժը, որը վերջիվերջո հաղթելու է, ինչպես Քրիստոս Իր հարությամբ հաղթեց մահվան զորությանը։
Լիահույս ենք նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել սրբազան իր առաքելությունը և կվերականգնի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կենսական ու ապահով գործունեությունը:
 
«Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․ 5:4-5)»»,- ասված է Արցախի թեմի առաջնորդի անդրադարձում:
 

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը այսօր գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից: 

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120 000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։

Այդ համատեքստում կոչ է արվում․

- կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը.

- Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները.

- կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով:

Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։

Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը:
 
Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ՝ հայտնում են գրասենյակից:

Թեմայի այլ նորություններ