Արայիկ Հարությունյանը փորձել է հացի խնդրի մասին խոսել, սակայն ներկաներն ասել են՝ սա ստամոքսի պայքար չէ․ մանրամասներ Վերածննդի հրապարակում կայացած հավաքից
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Արայիկ Հարությունյանը փորձել է հացի խնդրի մասին խոսել, սակայն ներկաներն ասել են՝ սա ստամոքսի պայքար չէ․ մանրամասներ Վերածննդի հրապարակում կայացած հավաքից

Արայիկ Հարությունյանը փորձել է հացի խնդրի մասին խոսել, սակայն ներկաներն ասել են՝ սա ստամոքսի պայքար չէ․ մանրամասներ Վերածննդի հրապարակում կայացած հավաքից

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդիկ հինգ ժամից ավելի սպասել են Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանը՝ կիսվելով որոշ մանրամասներով։

Աղաջանյանի խոսքով՝ երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոստիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված պատանիների հարցով բարի լուր ունի, որը կհայտնի վաղը առավոտ ծնողներին։

Հետո փորձեց հացի խնդրի մասին խոսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։ Մի պահ բարձրախոսին մոտեցավ Տիգրան Պետրոսյանը, բայց ներկաների սուլոցներից հետո նա հեռացավ։

Հետո Ա. Հարությունյանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխան չլսեցի»,- գրել է Աղաջանյանը։

Թեմայի այլ նորություններ