Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել

Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել

Արարատի մարզի Բաղրամյան համայնքում տեղի է ունեցել «Արմակս» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակիցներն ու այլք:
 
Ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը մարզպետին և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունն ու հեռանկարները:
 
Գոռ Գրիգորյանի ներկայացմամբ՝ սպանդանոցում լինելու է և՛ խոշոր եղջերավորի, և՛ մանր եղջերավորի, և՛ խոզի սպանդ: Այն մեկ հերթափոխի ընթացքում կարող է կատարել խոշոր եղջերավոր կենդանիների մինչև 20 գլուխ, իսկ մանր եղջերավոր կենդանիների՝ մինչև 30 գլուխ սպանդ: ՍՊԸ-ն ունի 2 սառնարան-մեքենա և կենդանիներ տեղափոխող 1 մեքենա: Մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներից ընկերությունն անվճար կտեղափոխի կենդանիներին: Սպանդանոցի գործարկումով նախնական ստեղծվում է 4-5 աշխատատեղ, սակայն, մորթի թվի ավելացմանը զուգահեռ աշխատողների թիվը կարող է հասնել մինչև 30-ի:
 
Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից արգելվել է գյուղատնտեսական կենդանիների մորթը բակերում, և սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր պահանջ: Արարատի մարզում այս պահին գործում է 6 սպանդանոց, որոնցից 2-ը՝ ծառայություն մատուցող սպանդանոցներ, 4-ը՝ սեփական կարիքների համար: Եվս 20 սպանդանոց այս պահին գտնվում է կառուցման, վերակառուցման փուլում:
 
 

🐑🐖 Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել ▶️Արարատի մարզի Բաղրամյան համայնքում տեղի է ունեցել «Արմակս» ՍՊԸ նորակառույց...

Опубликовано ՀՀ Արարատի մարզպետարան Вторник, 11 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ