Առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել՝ ներդնելով նոր պայմանագրային ձև
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    59%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել՝ ներդնելով նոր պայմանագրային ձև

Առաջարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել՝ ներդնելով նոր պայմանագրային ձև

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և ներդնել նոր պայմանագրային ձև, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը` նշելով, որ նման պայմանագրերն անգլերեն հապավումով  կոչվում են ՍԵՅՖ/SAFE պայմանագրեր, այսինքն` ապագայի կանոնադրական կապիտալ ստանալու նպատակով պարզ համաձայնագիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Սա, ըստ էության, որոշակի պայմանագրի  տիպային  ձև է, որը սկսնակ կազմակերպությունների համար շատ կարևոր դեր է ունեցել ԱՄՆ-ում: Խոսքն այն մասին է, որ սկզբնական փուլում ներդրողը կարողանա պայմանավորվել կազմակերպության հետ և այդ պայմանավորվածության արդյունքում այդ պահի դրությամբ չստանալ բաժնեմաս, բայց ապագայում, եթե որոշակի իրողություններ վրա հասնեն, այսինքն` եթե տեղի ունենա, օրինակ, այդ կազմակերպության ցուցարկում, կամ տեղի ունենա այդ կազմակերպության որոշակի ներդրումների ներգրավում, ապա արդեն, նախապես պայմանավորված չափաբաժնով բաժնեմասեր ստանա առաջին ներդրողը: Այսինքն` այս կարգավորումը կնպաստի, որ մեր սկսնակ կազմակերպությունները համապատասխան հնարավորություն ունենան «հրեշտակային» ներդրումներ ներգրավելու»,- պարզաբանել է զեկուցողը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվի զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում` ստարտափներում, օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ և հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջև ծագող իրավահարաբերությունների հստակ կարգավորմանը, կայունությանն ու կանխատեսելիությունը:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Թեմայի այլ նորություններ