Ապագա դիվանագետների հետ ԱԺ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    6 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    13 կմ/ժ
  • Լոռի 23°C
    41%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    13 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    45%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    33%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ապագա դիվանագետների հետ ԱԺ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Ապագա դիվանագետների հետ ԱԺ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Որևէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և ազատության հաշվին. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ մարտի 13-ին կայացած հանդիպմանը:

Ապագա դիվանագետները պատգամավորի հետ խոսել են ՀՀ անվտանգային խնդիրների լուծման ճանապարհների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման, Հայաստանի՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին անդամակցելու հարցերի մասին:

Արթուր Հովհաննիսյանը կարևորել է հարևան երկրների հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Պատգամավորն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին: «ՀԱՊԿ-ը փաստաթղթերով միշտ եղել է մեր անվտանգային երաշխիքը, սակայն մենք արձանագրում ենք, որ կառույցը չի կատարել պայմանագրով ամրագրված իր պարտականությունները և մինչ օրս դեռ չի արձագանքել  Հայաստանի սուվերեն տարածքի ճանաչման հարցին: Մենք չենք ստորագրելու որևէ փաստաթուղթ, քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքը չի ճանաչվել ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա իրենց քաղաքական դիրքորոշումն է, և որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:

Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումը, ըստ բանախոսի, հնարավորություն կստեղծի Հայաստանին դուրս գալու տնտեսական նոր շուկա:

Խմբակցության քարտուղարն անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի դրական կողմերին՝ նշելով, որ դա տարածաշրջանում կբերի որոշակի կայունացման:

«Մենք իրականացնում են քաղաքականություն, որը ՀՀ անկախության, զարգացման, քաղաքացիների երջանկության, մեր պետության հանրահռչակման և հավիտենության մասին է»,- հանդիպման ավարտին ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ