Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը` սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի մահվան կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը` սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի մահվան կապակցությամբ

Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը` սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի մահվան կապակցությամբ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի անժամանակ մահվան կապակցությամբ․

Խորը վշտով տեղեկացա սիրիահայ մեծանուն բժիշկ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադի անժամամանակ մահվան մասին:
 
Նախորդ տարի Երևանում անվանի բժշկի հետ հանդիպումից հետո խոստովանեցի, որ ինձ վրա մեծ հետք է թողել և ոգևորել պարոն Հադդադի գործունեությունը։ Լիահույս եմ, որ նրա գործունեությունը կիսատ չի մնա և նրա դուստրն ու նրա գործընկերները կշարունակեն բժշկի առաքելությունը։
 
Ջանի Հադդադը բարեգործական հիմունքներով հայ և սիրիացի հազարավոր մարդկանց երկրորդ կյանք է պարգևել, և այսօր նրա մահը սգում են հավասարապես հայ և սիրիացի ժողովուրդները։
 
Հավատում եմ, որ ազգանվեր ձեռնարկների և բազմաթիվ բարեգործությունների հեղինակ-բժիշկն անմար հիշատակ կթողնի մարդկանց մեջ:
 
Իմ խորին խոնարհումը նրա հիշատակի առաջ և ցավակցությունս ընտանիքին ու հարազատներին, ընկերներին և ողջ բժշկական համայնքին։
 
 

Խորը վշտով տեղեկացա սիրիահայ մեծանուն բժիշկ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի...

Опубликовано Anna Hakobyan Суббота, 15 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ