Անգնահատելի է Լևոն Աթոյանցի ավանդը «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    77%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Անգնահատելի է Լևոն Աթոյանցի ավանդը «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Անգնահատելի է Լևոն Աթոյանցի ավանդը «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ:

Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են՝ «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան», «Զինվորն ու փիղը», «Քաոս», հայ կինոարվեստի հարուստ ժառանգության նշանակալի մասն են: Պարոն Աթոյանցի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել հայ կինոյի այնպիսի անվանի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Քեոսայանը, Հենրիխ Մարգարյանը և այլք: Այդ համագործակցության արդյունքում էլ կերտվել է հայկական կինոյի հարուստ ժառանգության մի նշանակալի մասը:

Օպերատորների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, գործին անշահախնդիր նվիրման շնորհիվ: Լևոն Աթոյանցը մեր հուշերում կմնա որպես պրոֆեսիոնալի, արժանապատիվ քաղաքացու ու մտավորականի օրինակելի կերպար:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, գործընկերներին, հայկական կինոյի ներկայացուցիչներին և կիսում նրանց վիշտը»:

Թեմայի այլ նորություններ