ԱՄՆ պետդեպը արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    65%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    45%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    55%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ԱՄՆ պետդեպը արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը

ԱՄՆ պետդեպը արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը

Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է հրապարակմանը։

Պատասխանելով «RAND»-ի հրապարակման մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը` ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է. «Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք [մեր] ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»:

 

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է «ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին»՝ հավելելով. «Ականատես ենք եղել Ռուսաստանի շարունակվող, ավերիչ ագրեսիային Ուկրաինայի դեմ, Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնազավթմանը և տարածաշրջանում ու ողջ աշխարհում ապակայունացնող գործողություններին: Ուստի, չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Թեմայի այլ նորություններ