ԱՄՆ դեսպանը, Երևանի քաղաքապետն ու այլք ընթերցում են Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    62%
    16 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ԱՄՆ դեսպանը, Երևանի քաղաքապետն ու այլք ընթերցում են Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և Երևանի ամերիկյան անկյունն այսօր անցկացնում են հերթական ամենամյա ընթերցանության մարաթոնը՝ նվիրված Ազգային գրադարանային շաբաթվան։ Այս մասին տեղեկացնում է Երևանում ՀՀ դեսպանությունը:

Ընթերցողները հնարավորություն ունեն վիրտուալ տիրությում միանալ մարաթոնին Գյումրու, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյուններից և Հայաստանի ավելի քան 20 մարզային գրադարաններից։

Այս տարի ընթերցվում է ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը։  

Դեսպանության գրառման մեջ նաև ասված է.

«Միացե՛ք ամերիկացի դիվանագետներին և մեր հայ բարեկամներին ու գործընկերներին, որոնք այսօր ընթերցում են ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը։ Գրքից հատվածներ կընթերցվեն թե՛ անգլերեն, թե՛ հայերեն։

Այս հուզիչ հուշագրության առանցքային կերպարներից է Բալաքյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած և ամուսնուն կորցրած տատը։ Իսկ ամբողջությամբ վերցրած այն  մի երիտասարդի կայացման պատմություն է, որը, մուտք գործելով չափահաս կյանք, հանկարծահաս մղումով ձգտում է ճանաչել իր արմատները»։

Թեմայի այլ նորություններ