Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    86%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    80%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի նախագահին

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և երկու երկրների դեսպանները:

Նորին Սրբությունը ողջունեց Լիտվայի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա ներկայացրեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև շարունակում են զորանալ և ամրապնդվել բարեկամական կապերն ու փոխգործակցությունը։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտեց Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների, վերջինիս վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ՝ Ադրբեջանի որդեգրած այդ դատապարտելի քաղաքականության կանխման և Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության հարցում անհրաժեշտ և կարևոր նկատելով նաև միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը։

Իր հերթին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար՝ անդրադարձ կատարելով երկու երկրների և ժողովուրդների կյանքում Եկեղեցիների և քրիստոնեական հավատի դերակատարությանը:

Նախագահը նաև կարևորեց ջանքերի ներդրումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ի նպաստ:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց ի դեմս նախագահի Լիտվայի իշխանություններին արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Լիտվայի հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Խոսելով ներկայիս երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը Աստծո ողորմությամբ և իր ամուր հավատով ու հաստատակամությամբ կհաղթահարի այս ծանր փորձությունը և առկա բոլոր դժվարությունները։

Թեմայի այլ նորություններ