Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ ԳԽ վերապահումները ԱՊՀ չեն ներկայացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    34%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    18%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ ԳԽ վերապահումները ԱՊՀ չեն ներկայացվել

Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ ԳԽ վերապահումները ԱՊՀ չեն ներկայացվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում Ադրբեջանից պնդումներ են հնչում, որ Հայաստանի ԱԺ-ն պետք է չեղարկի 1992թ. ՀՀ ԳԽ կողմից ընդունված վերապայմանները։ Այս համատեքստում արդբեջանական կողմը նաև փորձում է արժեզրկել Ալմա Աթայի հռչակագիրը՝ այն երկու երկրների հարաբերությունների հիմքում չդնելու նպատակով և որպես պատրվակ մատնանշելով նաև ՀՀ ԳԽ վավերապայմանները։

Այդ կապակցությամբ Radar Armenia-ն Հայաստանի ԱԳ նախարարությունից փորձել է պարզել, թե արդյո՞ք Հայաստանը ԱՊՀ է ներկայացրել Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ Գերագույն խորհրդի վերապահումները։ Այլ կերպ ասած՝ արդյո՞ք այդ վերապահումները իրավական կարգավիճակ ունեն և վերաբերելի են Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին։

Արտգործնախարարությունից պատասխանել են, որ ՀՀ-ն 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է առանց վերապահումների։ Նախարարությունից մանրամասնել են, որ ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992թ. դեկտեմբերի 8-ի «1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին» որոշմամբ՝ «ԳԽ կողմից ձևակերպվել են վերապահումներ, որոնց առնչությամբ առկա չէ տեղեկատվություն՝ պայմանավորվող մյուս պետություններին ծանուցելու վերաբերյալ»։

«Վերոգրյալից հետևում է, որ ապահովված չեն 1969թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ վերապահումներ ձևակերպելու կարգը և պայմանները»,- ասված է ԱԳՆ-ի պարզաբանման մեջ։ 

Թեմայի այլ նորություններ