Ահաբեկչությունը ներելու սահման չունի, պատերազմի մասնակից կամ ինչի մասնակից ուզում է լինի. Արփի Դավոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ահաբեկչությունը ներելու սահման չունի, պատերազմի մասնակից կամ ինչի մասնակից ուզում է լինի. Արփի Դավոյան

Ահաբեկչությունը ներելու սահման չունի, պատերազմի մասնակից կամ ինչի մասնակից ուզում է լինի. Արփի Դավոյան

«Դա միանշանակ որակվում է ահաբեկչություն, որովհետև պետական կառույց են ներխուժում զինված մարդիկ, իսկ ահաբեկչությունը մեկ նպատակ ունի՝  մարդկանց մեջ վախ և անվստահություն ներշնչել պետության նկատմամբ։ Նման վարքագիծ դրսևորողները պետք է  խստագույնս պատժվեն»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝  անդրադառնալով երեկ 3 քաղաքացու զինված  ներխուժմանը   ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, որի ընթացքում գործադրել են նռնակ։

Դավոյանը, անդրադառնալով համացանցում տարածված նկարներին, որ ահաբեկիչներից մեկը պատերազմի մասնակից է, նշեց. «ՀՀ իրավապահ համակարգը պետք է զգոն լինի։ Ահաբեկչությունը ներելու սահման չունի, պատերազմի մասնակից կամ ինչի մասնակից ուզում է լինի։ ՀՀ որևէ օրենսգրքում պատերազմի մասնակից եզրույթով չեն ազատվում պատասխանատվույթունից»։ 

Հարցին, թե ինչու երեկ տեղի ունեցավ ահաբեկչությունը, արդյոք դրանով փորձում են շահարկե՞լ Տավուշի 4 գյուղերի հետ կապված խնդիրը, Դավոյանը ասաց. «Որևէ մեկը իրավունք չունի շահարկելու ՀՀ անվտանգությունը, որովհետև այդ մարդկանցից որևէ մեկը պատասխանատվությունը  չի կրելու։ Իշխանությունները պետք է ամենախիստ միջոցների դիմեն ցանկացած սադրանք կանխելու համար»։ 

Հարցին, թե դրևսից հետք տեսնո՞ւմ է, պատգամավորը ասաց. «Դրսից, կոնկրետ պետության մասին է խոսքը, միշտ էլ խրախուսվել է ՀՀ-ում անկայունություն ստեղծելը։ Մինչև վերջերս էլ խրախուսվել են ՀՀ-ում ներքին անկարգությունները ու անկայունություն մտցնելը»։

Թեմայի այլ նորություններ