ԱԳ նախարարը պնդում է՝ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ն պարտավորություններ չի ստանձնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ԱԳ նախարարը պնդում է՝ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ն պարտավորություններ չի ստանձնել

ԱԳ նախարարը պնդում է՝ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ ՀՀ-ն պարտավորություններ չի ստանձնել

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկման նպատակահարմարությանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Միրզոյանը նշեց, որ դժվար է ստորագրությունը հետ կանչել մի բանից, որը մեծ հաշվով չի գործում։

«Ի՞նչի մասին է խոսքը, եթե երեք կողմերից երկուսը մի շարք կետերով խախտել են այդ հայտարարությունը։ Համենայն դեպս, Հայաստանի Հանրապետությունը մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների այն հատվածին, որն ինքն է ստանձնել և այսօր էլ հավատարիմ է։ Ցավոք, մյուս երկու կողմը այդպես չեն վարվել և ապացույցները առավել քան տեսանելի և շոշափելի են, այդ թվում և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի մասով»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ որևէ հայտարարությամբ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել։

« Ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով, ոչ հաջորդ՝ հունվարի 11-ի հայտարարությամբ, որը շատ ավելի մանրամասն ներկայացված է և բացում է 9-րդ կետը, ոչ էլ հետագա որևէ հայտարարությամբ որևէ պարտավորություն չի ստանձնել»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգիռ է հասնել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Հայաստանի համար սկզբունքային չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները կլինեն ուղիղ շփումների, թե միջնորդների միջոցով, սկզբունքային է բանակցությունների բովանդակությունը, այն սկզբունքային կետերը, որոնց մասին բազմիցս է հայտարարել և որոնց շուրջ պետք է ընթանա բանակցությունը:

«Մեզ համար այս հարցն, ըստ էության, սկզբունքային չէ: Սկզբունքային է այդ բանակցությունների բովանդակությունը, սկզբունքային են այն սկզբունքները, որի շուրջ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան»,-ասաց Միրզոյանը:

Ըստ ԱԳ նախարարի՝ հանդիպումները, այդ թվում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տեղի ունեցած բանակցությունները, ցանկության դեպքում, կարելի է անվանել և ՛ միջնորդավորված, և ՛ ուղիղ:

«Մեծ հաշվով տարբեր գործընկերներ մեզ օգնել են հանդիպել, կազմակերպել են հանդիպումները: Որոշ դեպքերում եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել կամ առանձին ձևակերպումների առաջարկներ են եղել: Բայց միևնույն ժամանակ ցանկության դեպքում կարելի է ասել, որ սրանք ուղիղ բանակցություններ էին, քանի որ հիմնական մասը երկու կողմերը միմյանց հետ են բանակցել»,-ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակելուն:

Թեմայի այլ նորություններ